«Ինտերի» պաշտպան Բենժամեն Պավարը խոսել է Իտալիայի առաջնության 23-րդ տուրում «Յուվենտուսի» նկատմամբ տարած հաղթանակի (1:0) մասին։
«Կարևոր, բայց ոչ վճռորոշ հաղթանակ էր։ Պետք է մտածել յուրաքանչյուր հաջորդ հանդիպման մասին՝ փորձելով հաղթանակ տանել։ Ինձ շատ է դուր գալիս Իտալիայում, այստեղ շատ տակտիկական ֆուտբոլ է, և շատ ուժեղ աջակցություն երկրպագուների կողմից: Ես երջանիկ եմ, որ խաղում եմ «Ինտերում»», — Պավարի խոսքն է մեջբերել fcinter1908.it-ը։
«Ինտերը» 22 խաղից հետո 57 միավորով գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը:
«Յուվենտուսը» 23 խաղից հետո 53 միավորով երկրորդն է: