Ֆրանսիական Լիգա 1-ի ակումբներն ամենաշատ գումարն են ծախսել թոփ 5 լիգաների ներկայացուցիչներից ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Պրեմիեր լիգայի ակումբները հունվարին նոր տրանսֆերների համար ծախսել են ընդամենը 100 միլիոն ֆունտ (117 միլիոն եվրո)՝ նախորդ տարվա 815 միլիոն ֆունտի դիմաց:
Ըստ Deloitte-ի, ֆրանսիական Լիգա 1-ի ակումբները ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ծախսել են 190 միլիոն եվրո, ինչը 65 միլիոն եվրոյով (53%) ավելի է, քան 2023 թվականի հունվարին (125 միլիոն):
Եվրոպայի մնացած երեք թոփ լիգաների ակումբները նույնպես ավելացրել են իրենց ձմեռային տրանսֆերային ծախսերը 2023 թվականի համեմատ: Ա Սերիայի թիմերը ծախսել են 75 մլն եվրո (ծախսերի աճ՝ 256%), Լա Լիգան՝ 45 մլն (120%), Բունդեսլիգան՝ 15 մլն (21%)։
Թոփ 5 լիգաների ակումբների ծախսերը, բացառությամբ Պրեմիեր լիգայի, աճել են ընդհանուր առմամբ 80%-ով՝ հասնելով 455 միլիոն եվրոյի: 2023 թվականի հունվարին այդ 4 լիգաների ակումբները ծախսել էին 255 մլն եվրո։