«Սալերնիտանան» համաձայնել է գնել «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի նախկին պաշտպան Ժերոմ Բոատենգին։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X սոցցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի տեղեկություններով՝ չորեքշաբթի՝ հունվարի 31-ին, ֆուտբոլիստը ժամանել է Իտալիա՝ բուժզննում անցնելու և պայմանագիր կնքելու համար։ 35-ամյա հենակետային խաղացողը նոր թիմում հանդես կգա առնվազն մինչև այս մրցաշրջանի ավարտը։
Նշվում է, որ բոլոր փաստաթղթերը կարող են ստորագրվել տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո, քանի որ Բոատենգը ներկայումս ազատ գործակալի կարգավիճակ ունի։
Հիշեցնենք, որ Բոատենգը «Բավարիայում» հանդես է եկել 10 տարի։ Նրա վերջին ակումբը եղել է «Լիոնը»։