«Ռոմայի» հարձակվող Անդրեա Բելոտին մոտ է մինչև մրցաշրջանի ավարտ վարձավճարով «Ֆիորենտինա» տեղափոխվելուն։
Այդ մասին հայտնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ֆիորենտինան» պատրաստ է ամբողջությամբ վճարել իտալացի հարձակվողի աշխատավարձը։ Ինքը՝ ֆուտբոլիստը, ավելի վաղ մերժել էր այլ լիգաների թիմերի առաջարկները։
30-ամյա հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում հռոմեական թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 22 հանդիպում, որոնցում դարձել է վեց գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։