«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կիսվել է Իտալիայի առաջնության 23-րդ տուրի՝ «Ինտերի» դեմ խաղի սպասելիքներով։
«Իտալական դերբիին մասնակցելը միշտ էլ հաճելի է, մարզադաշտը լեփ-լեցուն կլինի։
Մենք գնալու ենք այնտեղ՝ փորձելով արդյունքի հասնել Իտալիայի, կրկնում եմ, լավագույն թիմի և Սկուդետոյի համար պայքարում բացահայտ ֆավորիտների դեմ խաղում»,- մեջբերում է մասնագետին Football Italia-ն։
«Ինտեր»-«Յուվենտուս» հանդիպումը կկայանա փետրվարի 4-ին։