«Աստոն Վիլայի» կիսապաշտպան Ջեյքոբ Ռեմսին կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է The Athletic-ը։
22-ամյա ֆուտբոլիստը գրավել է եվրոպական մի քանի ակումբների ուշադրությունը։ «Նյուքասլն» արդեն կապ է հաստատել նրա հետ, սակայն «կաչաղակները» չեն կարողանա տրանսֆերն իրականացնել այս ձմեռ:
Ռեմսիի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Տոտենհեմը» և «Բավարիան»: Նշվում է, որ «Աստոն Վիլան» չի դիտարկի տրանսֆերի դիմաց 50 միլիոն ֆունտից պակաս առաջարկներ:
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ռեմսին անցկացրել է 10 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։