Մյունխենի «Բավարիան» ամենաարդյունավետ թիմն է թոփ-5 լիգաներում այս պահի դրությամբ։ Թոմաս Տուխելի թիմը 56 գնդակ է խփել Բունդեսլիգայի 19 տուրերի խաղերում։
Իսպանական «Ժիրոնան» այս ցանկում երկրորդն է՝ 52 գոլով։ Գերմանական ևս մեկ թիմ՝ «Բայերը», ինչպես նաև «Ինտերը», 50-ական գոլով լավագույն քառյակում են։
Լավագույն հնգյակը եզրափակում է «Մանչեսթեր Սիթին»՝ 48 գոլով։
Ամենաարդյունավետ թիմերը թոփ-5 լիգաներում․
1․ Բավարիա – 56 գոլ
2․ Ժիրոնա — 52 գոլ
3-4․ Բայեր – 50 գոլ
3-4․ Ինտեր — 50 գոլ
5․ Մանչեսթեր Սիթի — 48 գոլ
6․ Լիվերպուլ — 47 գոլ
7․ ՊՍԺ — 46 գոլ
8․ Ռեալ Մադրիդ — 45 գոլ
9․ Տոտենհեմ — 44 գոլ
10-13․ Աստոն Վիլա — 43 գոլ
10-13․ Միլան — 43 գոլ
10-13․ Բարսելոնա — 43 գոլ
10-13․ Շտուտգարտ — 43 գոլ