Երեկ՝ հունվարի 28-ին, «Ինտերն» Իտալիայի առաջնության 22-րդ տուրի խաղում հաղթեց «Ֆիորենտինային»։ Հանդիպումն ավարտվել է 1-0 հաշվով։
Այսպիսով, Ա Սերիայում «Ինտերի» անպարտելիության շարքը հասավ 15 հանդիպման։ Միլանյան ակումբը հաղթել է 12 անգամ, ևս երեք անգամ ոչ-ոքի է խաղացել։
22 տուրից հետո «Ինտերը» 54 միավորով գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղը զբաղեցնում է «Յուվենտուսը» (53 միավոր), որին հաջորդում է «Միլանը» (46 միավոր): Նշենք, որ «Ինտերը» մեկ հանդիպում պակաս է անցկացրել։
«Ինտերը» հաջորդ հանդիպումը կանցկացնի հենց «Յուվենտուսի» դեմ: Հանդիպումը կկայանա Միլանում փետրվարի 4-ին։