«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսն ակումբի պատմության ամենաարդյունավետ ֆուտբոլիստների ցանկում զբաղեցրել է ութերորդ հորիզոնականը։
2023/24 Իտալիայի առաջնության 22-րդ տուրի «Ֆիորենտինայի» դեմ խաղում (1-0) գոլն արգենտինացու համար 124-րդն էր թիմի կազմում։
Հարձակվողն առաջ է անցել Քրիստիան Վիերիից (123) և հավասարվել Մաուրո Իկարդիին (124), ում հետ այժմ կիսում է ութերորդ տեղը։
Ակումբի պատմության լավագույն ռմբարկուն Ջուզեպե Մեացան է (287):
Լաուտարո Մարտինեսը միլանյան թիմում հանդես է գալիս 2018 թվականի հուլիսից։