Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հավաքականը Աֆրիկայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում հաղթեց Եգիպտոսին՝ 1-1 (8:7՝ 11 մ):
Խաղի հիմնական ժամանակում Կոնգոյի հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձավ Էլիան, իսկ Եգիպտոսի ընտրանու կազմում գոլի հեղինակ դարձավ Ահմեդ Մոստաֆա Մոհամեդը՝ իրացնելով 11 մետրանոցը:
Լրացուցիչ ժամանակում հաշիվը մնաց անփոփոխ։ 11 մետրանոց հարվածաշարում Կոնգոյի հավաքականը հաղթեց 8։7 հաշվով։
Աֆրիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության թիմը կխաղա Գվինեայի հետ, որն իր հերթին 1/8 եզրափակիչում հաղթել է Հասարակածային Գվինեային՝ 1-0:
Ավելի վաղ կիսաեզրափակիչ էին դուրս եկել նաև Նիգերիայի ու Անգոլայի հավաքականները։