Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը կարծիք է հայտնել Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի՝ «Լաս Պալմասի» հետ վերջին հանդիպման մասին, որում մադրիդցիները հաղթեցին 2-1 հաշվով՝ չնայած այն բանին, որ խաղի ընթացքում պարտվում էին։
«Մենք միշտ ձգտում ենք շատ աշխատել պաշտպանությունում։ Դանդաղ սկսեցինք, բայց փոխեցինք հանդիպման դինամիկան ու ցուցադրեցինք մեր խաղը։ Ի վերջո, ամեն ինչ լավ ստացվեց։
Հուսով եմ՝ կարող եմ շարունակել գոլեր խփել, որպեսզի օգնեմ թիմին հաղթել հանդիպումներ և տիտղոսներ։ Ես և Կամավինգան լավ աշխատեցինք միասին, և ես կարողացա հիանալի գոլ խփել:
Սա մեր հերթական կամային հաղթանա՞կն է: Մենք այնքան հաճախ ենք դա անում, որ սովորական է թվում: Մենք երբեք չենք հանձնվում և միշտ հիշում ենք, որ պայքարելու ենք մինչև վերջին րոպեն»,- Վինիսիուսի խոսքը մեջբերում է Մադրիդի «Ռեալի» պաշտոնական կայքը։