«Լիվերպուլի» պաշտպաններ Վիրջիլ վան Դեյկը և Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, ինչպես նաև մերսիսայդցիների հարձակվող Մոհամեդ Սալահը կարող են հեռանալ ակումբից 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո։
Այդ մասին հայտնում է talkSPORT-ը։
Աղբյուրի համաձայն՝ կապված այս մրցաշրջանի ավարտից հետո «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հեռանալու հետ՝ ֆուտբոլիստները մտադիր չեն երկարաձգել պայմանագրերը մերսիսայդցիների հետ և կարող են հեռանալ թիմից։
Ֆուտբոլիստների գործող պայմանագրերի ժամկետը լրանում է 2025 թվականի հունիսին։