Գերմանական Բունդեսլիգայի 19-րդ տուրի «Բայերը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ՝ 0-0։
«Բայերը» (49 միավոր) շարունակում է գլխավորել Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում գտնվող «Բավարիայից» տարբերությունը 2 միավոր է:
Խաբի Ալոնսոյի թիմը բոլոր մրցաշարերում անընդմեջ 27 խաղում չի պարտվել։ Այս մրցաշրջանում Լևերկուզենի թիմը դեռևս ոչ մի պարտություն չի կրել։
«Բորուսիան» (21) բարձրացել է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնական։ Նշենք, որ հյուրերի հայտացուցակում էր Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հրանտ-Լեոն Ռանոսը, բայց հայ ֆուտբոլիստը չմասնակցեց հանդիպմանը։