Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն և Ռոբերտո Դե Ձերբին, ով գլխավորում է անգլիական «Բրայթոնը», Յուրգեն Կլոպին «Լիվերպուլում» փոխարինելու հիմնական թեկնածուներն են։ Այս մասին հայտնում է Sky Sports Italia-ն։
Ալոնսոն գերմանական թիմը գլխավորել է 2022 թվականի հոկտեմբերին։
Դե Ձերբին «Բրայթոնի» գլխավոր մարզիչն է դարձել 2022 թվականի սեպտեմբերին։
Հիշեցնենք, որ Կլոպը հայտարարել էր մրցաշրջանի ավարտից հետո «Լիվերպուլից» հեռանալու որոշման մասին։