Լոնդոնի «Տոտենհեմը» պատրաստվում է հունվարի տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ նոր առաջարկ անել «Չելսիին» կիսապաշտպան Քոնոր Գալախերի տրանսֆերի համար։Այս մասին հայտնում է Football Insider-ը։
Աղբյուրի համաձայն՝ այս ամիս «Տոտենհեմի» ղեկավարությունը բանակցություններ է վարել «Չելսիի» հետ գործարքի վերաբերյալ, սակայն արևմտյան լոնդոնցիները ցանկանում են խաղացողի համար ստանալ ավելի քան 90 միլիոն եվրո։
Քոնորը «Չելսիի» ակադեմիայի սան է և 2018 թվականից խաղում է հիմնական թիմում։