«Տոտենհեմի» և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը կարծում է, որ «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիհենը պետք է տեղափոխվի Լոնդոնի «Արսենալ»:
«Եթե ես նրա փոխարեն լինեի, կգնայի «Արսենալ»։ Իմ կարծիքով, «Արսենալին» այժմ մեկ հարձակվող է բաժանում չեմպիոն դառնալուց: «Չելսիին» մեկ հարձակվող է պետք մրցունակ լինելու համար: «Մանչեսթեր Յունայթեդը», որը նույնպես կենտրոնական հարձակվողի կարիք ունի, սկզբունքորեն դեռ հեռու է իդեալական լինելուց, այս թիմը երկար ճանապարհ ունի անցնելու։ Հետևաբար, եթե ես նրա տեղը լինեի, կգնայի մի տեղ, որտեղ կարող եմ տիտղոսներ նվաճել»,- Լինեկերի խոսքերն է մեջբերում The Sun-ը։