«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Անգլիայի գավաթի 4-րդ փուլում «Տոտենհեմի» նկատմամբ տարած հաղթանակը (1:0)։
«Շատ գոհ եմ մեր խաղից: Այսօր մենք շատ լավ հանդես եկանք։ Ես գոհ էի ամեն ինչից՝ առաջինից մինչև վերջին րոպեն։
Մենք փորձում ենք պաշտպանել տիտղոսը, և դժվար է խաղալ այստեղ։
«Մանչեսթեր Սիթին» շատ պահեր է ստեղծում յուրաքանչյուր խաղում և համարձակ է խաղում առանց գնդակի, այնպես որ ես շատ գոհ եմ:
Ակեի գոլը.․․ Նա շատ արագ է, մեր հարձակողական չափանիշներին համապատասխան: Սա նրա լավագույն հմտություններից մեկն է»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերել BBC-ն: