«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է Անգլիայի գավաթի 4-րդ փուլում «Ասթոն Վիլայի» հետ ոչ-ոքին (0:0)։
«Շատ լավ խաղ էր։ Սկզբում ավելի շատ էինք տիրում նախաձեռնությանը երկրորդ խաղակեսում, 70-րդ րոպեից հետո սկսեցինք կորցնել ուժերը, քանի որ երեք օր առաջ էինք խաղացել, և, իհարկե, մեծ տարբերություն կար։ Երբ մենք լի էինք էներգիայով, մենք լավագույն թիմն էինք խաղադաշտում։
Այժմ մենք պետք է մտածենք վերախաղարկման մասին։
Ես շատ գոհ եմ ամբողջ թիմի խաղից, մենք լավ խաղացինք, պարզապես մեզ պակասում էր ճշգրտություն։ Իհարկե, մենք ցանկանում էինք հաղթել, բայց բավականաչափ դիպուկ չէինք, չնայած հնարավորություններ ստեղծեցինք»,- Պոչետինոյի խոսքն է մեջբերել BBC-ն։