«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կատակել է, որ հաջորդ մրցաշրջանում ավելի լավ կքնի, քանի որ Յուրգեն Կլոպը չի մարզի «Լիվերպուլը»:
«Ես ավելի լավ կքնեմ: «Լիվերպուլի» դեմ խաղերը գրեթե մղձավանջային էին։ Իհարկե, կկարոտենք նրան։ Ես ցնցված էի, ինչպես բոլորը։ «Լիվերպուլը» մեր ամենամեծ մրցակիցն էր, և անձամբ Կլոպը լավագույն մրցակիցն էր, որ երբևէ ունեցել եմ իմ կյանքում:
Պրեմիեր լիգան կկարոտի նրան։ Ես նրան ամենայն բարիք եմ մաղթում։ Միշտ դժվար է, բայց այսուհետ «Լիվերպուլի» համար ավելի դժվար կլինի»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։