«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հայտնել է, որ դարպասապահ Ալթայ Բայինդիրը թիմի կազմում իր նորամուտը կնշի «Նյուպորտի» հետ Անգլիայի գավաթի խաղում։
«Նա կլինի մեկնարկային կազմում: Նա սպասում է իր հնարավորությանը: Ալթայը Թուրքիայի մեծ ակումբում խաղում էր մեծ ճնշման տակ։ Նա գիտի, թե ինչպես վարվել դրա հետ, և մենք վստահում ենք նրան: Այսպիսով, մենք անհամբեր սպասում ենք առաջիկա խաղին: Ալթայը սպասում էր իր հնարավորությանը, և եկել է այս պահը»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։
25-ամյա դարպասապահը «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող է դարձել 2023 թվականի սեպտեմբերի 1-ին։ Այս մրցաշրջանում նա դեռ ոչ մի հանդիպում չի անցկացրել թիմի կազմում։
Անգլիայի գավաթի 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» արտագնա խաղում կմրցի «Նյուպորտի» հետ։