«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մասին, որը հայտարարել էր մրցաշրջանի վերջում զբաղեցրած պաշտոնից հեռանալու մասին։
«Ես մի փոքր ցնցված էի, նա անհավանական մարզիչ է: Ես նրան լավ չեմ ճանաչում, բայց նա նաև անհավանական մարդ է։ Ես անձամբ կկարոտեմ նրան։ Նրան ամենայն բարիք եմ մաղթում։ Բոլոր մարզիչները հոգնածություն են զգում, երբ երկար տարիներ աշխատում են մեկ ակումբում, ես դա լիովին հասկանում եմ։ Ես դա զգացել եմ «Բարսելոնայում»», — Գվարդիոլայի խոսքն է մեջբերել BBC-ն։
Հունվարի 26-ին Կլոպը հայտարարել էր մրցաշրջանի ավարտից հետո «Լիվերպուլից» հեռանալու մասին։
Լրագրող Նիկոլո Սկիրան հայտնել է, որ գերմանացուն փոխարինելու հիմնական թեկնածուն Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն է։