«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոստացել է, որ երբեք չի աշխատի անգլիական այլ ակումբում։
Հունվարի 26-ին Կլոպը հայտարարել էր մրցաշրջանի վերջում «Լիվերպուլից» հեռանալու մասին։
«Հիմա ես չգիտեմ, թե ինչ կլինի ապագայում, բայց ես մեկ տարի չեմ աշխատի որևէ ակումբում կամ երկրում և երբեք չեմ գլխավորի մեկ այլ անգլիական թիմ։ Ես կարող եմ դա խոստանալ։ Նույնիսկ եթե ես ոչինչ չունենամ ուտելու, դա տեղի չի ունենա»,- Կլոպի խոսքը մեջբերել է BBC-ն։
Լրագրող Նիկոլո Շիրան հայտնել է, որ Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն 56-ամյա գերմանացուն փոխարինելու հիմնական թեկնածուն է։