«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը բացատրել է, թե ինչպես կազդի մերսիսայդցիների վրա ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո թիմից իր հեռանալու մասին լուրերը։
«Մենք ոչ մեկին թույլ չենք տա մեզ ապակայունացնել: Դա է պլանը: Այս իրավիճակում մենք կարող ենք նույնիսկ ավելի համախմբվել, կփորձենք առավելագույնը քաղել այս մրցաշրջանից։
Նախկինում ոչ մի երաշխիք չկար, որ ինչ-որ բան կշահեինք, հիմա էլ չկա: Բայց ես կշարունակեմ մարզիչ լինել, մենք կշարունակենք պայքարել գավաթների համար։ Ես չեմ կարող անել այս աշխատանքը ապագայում, բայց հիմա 100 տոկոսով պատրաստ եմ»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 26-ին, Յուրգեն Կլոպը հայտարարել էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Լիվերպուլը»։