«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոստովանել է, որ ապագայում «քաղաքայինները» խաղացողներ ձեռք կբերեն «Մանչեսթեր Յունայթեդից»։
Հիշեցնենք, որ նախկինում «Ման Սիթիի» ֆուտբոլային գործառնությունների նախկին տնօրեն Օմար Բերադան ստանձնել էր «կարմիր սատանաների» գործադիր տնօրենի պաշտոնը։
«Ինչո՞ւ ոչ: Եթե մենք հետաքրքրված ենք խաղացողով, որին «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վաճառել, ապա ինչո՞ւ մենք չենք կարող դա անել»,-Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Վերջին խաղացողը, որը «Մանչեսթեր Յունայթեդից» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», Կառլոս Տևեսն էր 2009 թվականին: