Կայացել է Ֆուտզալի Հայաստանի գավաթի խաղարկության նախնական փուլի վիճակահանությունը, որին կմասնակցի 16 թիմ (12-ը Ֆուտզալ Լիգայի սիրողական թիմեր են, 4-ը՝ Ֆուտզալի Հայաստանի Առաջին խմբի առաջնության Ա և Բ խմբերում վերջին հորիզոնականները զբաղեցնող թիմեր)։ Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Արմաթս — Կարմիր Արծիվներ
Ռեալ Արմի — Ամերիա Բանկ
Ալֆա Ֆարմ — ԱԿԲԱ Բանկ
Քոգնայզ — Գրին Փաուեր
ՊԵԿ — Ալաշկերտ ՖԶ
Կոնվերս Բանկ — Սերվիզ Տիտան
Դեկորա Գրուպ — Ռեալ Սինոփսիս
ՖԱ Նաում — ՖԱ Սիեվն
Նախնական փուլի հաղթողներին 1/16 եզրափակչում կմիանան Առաջին խմբի առաջնության մյուս 8 թիմերը: Այս փուլի 8 հաղթողներին արդեն 1/8 եզրափակչում կմիանան ֆուտզալի Բարձրագույն խմբի 8 թիմերը: Բոլոր փուլերում զույգերը հայտնի կդառնան կույր վիճակահանությամբ։