Բելգիացի կիսապաշտպան Լեանդեր Դենդոնկերը «Աստոն Վիլայից» տեղափոխվել է «Նապոլի»: Այս մասին հայտնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերի միջև վարձակալության պայմանագիրն ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Նշվում է, որ «Նապոլին» իրավունք կունենա գնելու ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը ինը միլիոն եվրոյով։
2023/24 մրցաշրջանում Դենդոնկերը խաղադաշտ է դուրս եկել 15 խաղում՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, և դարձել մեկ գոլի հեղինակ։
Transfermarkt-ը Դենդոնկերի տրանսֆերային արժեքը գնահատում է 11 միլիոն եվրո։