Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկը, որի անունը չի նշվում, գերշահավետ պայմանագրի առաջարկ է արել «Բետիսի» կիսապաշտպան Իսկոյին, հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն, սաուդյան ակումբն արդեն տեղեկացրել է «Բետիսի» ղեկավարությանը իսպանացի կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրության մասին:
Նշվում է, որ Իսկոյի պայմանագրում նշված տրանսֆերի փոխհատուցման գումարը կազմում է 20 մլն եվրո։ «Բետիսն» իր հերթին չի ցանկանում բաժանվել խաղացողից, ով միայն դեկտեմբերի վերջին է երկարաձգել պայմանագիրը։
31-ամյա Իսկոն ընթացիկ մրցաշրջանում «Բետիսի» կազմում անցկացրել է 27 հանդիպում։ Նա խփել է վեց գոլ և կատարել հինգ արդյունավետ փոխանցում։ «Բետիսը» 2023/2024 մրցաշրջանի Իսպանիայի առաջնության 21-րդ տուրից հետո 31 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի ութերորդ հորիզոնականը։