«Յուվենտուսի» հարձակվող Մատիաս Սուլեն, ով վարձավճարով հանդես է գալիս «Ֆրոզինոնեում», չի ցանկացել տեղափոխվել Սաուդյան Արաբիայի առաջնություն։
20-ամյա ֆուտբոլիստը շահավետ առաջարկ է ստացել «Ալ Իթիհադից», սակայն հրաժարվել է այդ առաջարկից:
Ըստ ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոյի՝ սաուդյան ակումբը պատրաստ էր արգենտինացու համար «Յուվենտուսին» վճարել մոտ 30 միլիոն եվրո։
Երիտասարդ հարձակվողը մտադիր է մրցաշրջանն ավարտել «Ֆրոզինոնեում», իսկ հետո վերադառնալ Թուրին։ Մատիաս Սուլեն Ա Սերիայի 19 խաղում խփել է 9 գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։