Մադրիդի «Ռեալը» պատրաստ չէ մեծ աշխատավարձ առաջարկել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին։ Մադրիդցիները հարձակվողին կարող են վճարել ոչ ավելի, քան 10,5 միլիոն եվրո։
Ինչպես հաղորդում է ESPN-ը, մադրիդյան ակումբը պատրաստ չէ Մբապեին զգալիորեն ավելի շատ վճարել, քան բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորին ու անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին։ Մադրիդի «Ռեալի» առաջատարները մեկ մրցաշրջանում վաստակում են մոտ 10,5 միլիոն եվրո:
Ավելի վաղ Bild-ը հայտնել էր, որ Մբապեն որոշել է հեռանալ ՊՍԺ-ից և պայմանագիր կնքել Մադրիդի «Ռեալի» հետ։
Մբապեի պայմանագիրը փարիզցիների հետ ավարտվում է 2024 թվականի հունիսին։