«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտնել է, որ «Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը չի կարողանա մասնակցել Անգլիայի գավաթի 1/16 եզրափակչի «Տոտենհեմի» հետ խաղին, որը կկայանա վաղը՝ հունվարի 26-ին։
«Նա դեռ պատրաստ չէ, բայց մոտ է վերադառնալուն: Աբու Դաբիում մեր հավաքը լավն էր, և Էրլինգը նույնպես վերջին օրերին մարզվում էր Մանչեսթերում։ Բայց նա դեռ լիովին լավ չէ»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերել է City Xtra-ն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ նորվեգացի ֆուտբոլիստը նախորդ տարվա դեկտեմբերի սկզբից չի մասնակցել հանդիպումների ոտնաթաթի սթրեսային կոտրվածքի պատճառով։