«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է իր թիմի հարձակվող Մոհամեդ Սալահի մասին, որը Եգիպտոսի հավաքականից վերադարձել է մերսիսայդյան ակումբ՝ ազդրի մկանների վնասվածքի պատճառով։
«Եթե որևէ մեկը կասկածում է Մո Սալահի հավատարմությանը, կարծում եմ, որ նրանք պետք է իրենց մի քանի հարց տան: Մո Սալահն ամենահավատարիմ եգիպտացին է, ում ես երբևէ հանդիպել եմ իմ կյանքում», — Կլոպի խոսքերը մեջբերել է հայտնի լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):