Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին խոսել է ժամանակակից ֆուտբոլի թերությունների մասին։
«Այսօրվա ֆուտբոլում ես ներդաշնակություն չեմ տեսնում, այլ միայն չափից շատ անհատական շահեր։ Այս ամենը հիստերիայի է նման: Աշխարհի բոլոր մարզիչները պետք է պայքարեն դրա դեմ։
Ինձ իսկապես անհանգստացնում է այն, որ շատ մարզիչներ հրաժարվում են արդյունքի հասնելու իրենց գաղափարներից, կարծես հենց այս գաղափարները չեն գործում: Մենք շատ հեշտությամբ ասում ենք. «Սա չի աշխատում, եկեք այլ կերպ վարվենք», բայց այլ խաղացողների հետ, այլ առաջնահերթություններով:
Արդյունքում արժեզրկվում է մարզչի դերը։ Ես դա չեմ ընդունում և փորձում եմ պայքարել դրա դեմ։ Ինձ դուր չի գալիս այն, ինչի վերածվել է ժամանակակից ֆուտբոլը, բայց ես դեռ սիրում եմ մարզչական աշխատանքը»,- Սամպաոլիի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։