«Չելսին» կարող է ձեռք բերել «Նյուքասլի» հարձակվող Կալում Ուիլսոնին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Այս մասին հայտնել է լրագրող Ժակ Թալբոտը։
Ըստ աղբյուրի՝ լոնդոնյան ակումբը փնտրում է փորձառու հարձակվողի։ Ուիլսոնի հետ պայմանագիր կնքելու համար «Չելսիի» ղեկավարները պատրաստ են բացառություն անել և հրաժարվել 30 տարեկանից ցածր խաղացողներ գնելու քաղաքականությունից: Անգլիացի հարձակվողը փետրվարի վերջին կդառնա 32 տարեկան։
Նշվում է, որ «Նյուքասլը» ֆուտբոլիստին գնահատում է մոտ 21 միլիոն եվրո, «Չելսին» պատրաստ է վճարել այս գումարը։
Ուիլսոնը «Նյուքասլում» հանդես է գալիս 2020 թվականից։ Այս մրցաշրջանում հարձակվողը թիմի կազմում անցկացրել է 20 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 8 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն անգլիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։