«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է «Ֆուլհեմի» հետ ոչ-ոքին (1:1) և Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ դուրս գալը։
«Գերազանց է, և ես շատ ուրախ եմ, որ պատշաճ գավաթային խաղ ստացվեց: Ոչ ոք չէր մտածում, որ մենք հեշտությամբ կանցնենք: «Ֆուլհեմն» ամեն ինչ արեց, և նրանք ամեն ինչ տվեցին խաղադաշտում: Մենք շատ ճկուն գործեցինք: Պետք է խփեինք երկրորդը, իսկ երկրորդ խաղակեսում երրորդը: Այնուամենայնիվ, մրցակիցը գոլ խփեց, այնպես որ մեզ համար հեշտ չէր, բայց մենք անհամբերությամբ սպասում ենք Ուեմբլիում կայանալիք հանդիպմանը»,- Կլոպի խոսքերն է մեջբերում BBC-ն։