«Բավարիայի» պաշտպան Դայո Ուպամեկանոն վնասվածք է ստացել «Ունիոնի» հետ Բունդեսլիգայի խաղում (1:0):
1-ին խաղակեսի վերջում խաղացողը ձախ ազդրի հետևի մասում վնասվածք է ստացել։ Նա կարողացավ խաղն ավարտել մինչև ընդմիջում, սակայն չխաղաց հանդիպման երկրորդ խաղակեսում։
Ուպամեկանոն Գերմանիայի ընթացիկ առաջնության 16 հանդիպման է մասնակցել։