Ռոնալդ Արաուխոն խոսել է «Բարսելոնայի»՝ Իսպանիայի գավաթի խաղարկությունից դուրս մնալու մասին:
Կատալոնացիները քառորդ եզրափակիչում պարտվեցին «Աթլետիկին» (2:4` լրացուցիչ ժամանակում)։
«Ես տխուր եմ։ Մենք շարունակելու ենք պայքարը։ Մենք կռվեցինք ու բնավորություն ցույց տվեցինք։ Թիմը պայքարում էր երիտասարդ խաղացողների օգնությամբ։
Ծանր հարված է։ Մենք դեռ մասնակցում երկու մրցաշարի։ Այս մարզաշապիկի համար մենք պայքարելու ենք մինչև վերջ»,- ասել է «Բարսելոնայի» պաշտպանը։