Բունդեսլիգայի 13-րդ տուրից հետաձգված խաղում Մյունխենի «Բավարիան» ընդունել էր «Ունիոնին»։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 1։0 հաշվով։
Խաղի միակ գոլը 46-րդ րոպեին խփեց Ռաֆայել Գերեյրուն։
«Բավարիան» 18 խաղից հետո 44 միավորով զբաղեցնում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղը՝ զիջելով առաջատար «Բայերին» 4 միավորով։