Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակիչի՝ «Ֆուլհեմ» — «Լիվերպուլ» պատասխան հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։ Առաջին կեսում հյուրերի հարձակվող Լուիս Դիասի խփած գոլին երկրորդ կեսում պատասխանեց Իսա Դիոպը։
Առաջին խաղում տարած հաղթանակի (2:1) շնորհիվ մերսիսայդյան ակումբը դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի Լոնդոնի «Չելսիի» հետ։
Հանդիպումը կկայանա «Ուեմբլիում»՝ փետրվարի 25-ին։