«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն, ով մեկ տարով վարձավճարով հանդես է գալիս «Ռոմայում», կարող է մնալ հռոմեական ակումբում։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։
Ըստ աղբյուրի՝ «Ռոմայի» ղեկավարությունը գոհ է բելգիացի հարձակվողի խաղից և ցանկանում է նրան պահել թիմում։
Միևնույն ժամանակ, հռոմեացիների համար դժվար կլինի վճարել պահանջված գումարը՝ «Չելսին» Լուկակուին գնահատում է 43 միլիոն եվրո, «Ռոման» կկարողանա իրեն թույլ տալ նման տրանսֆեր միայն Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու դեպքում: