70-ամյա Ժան Լուի Գասեն ազատվել է Կոտ դ’Իվուարի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի ծառայությունը։
Ֆրանսիացի մասնագետը ազգային թիմը գլխավորել է 2022 թվականի մայիսին։
Նրա գլխավորությամբ Կոտ դ’Իվուարը երեք հանդիպում է անցկացրել Աֆրիկայի գավաթում։ Թիմը հաղթեց Գվինեա-Բիսաուին (2:0), պարտվեց Նիգերիային (0:1) և Հասարակածային Գվինեային (0:4):
Առայժմ թիմն իր խմբում երրորդ տեղում է և դեռ հնարավորություն ունի փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճել երրորդ տեղը զբաղեցրած լավագույն թիմերի թվում: