Բելեկում ուսումնամարզական հավաք անցկացնող «Ալաշկերտն» այսօր՝ հունվարի 24-ին, առաջին ստուգողական հանդիպումն է անցկացրել։
Երևանյան թիմը մրցել է ղազախական «Ժետիսուի» հետ և 3-0 հաշվով հաղթանակ տարել։
Մեր թիմի կազմում աչքի են ընկել Ջոնել Դեսիրեն և Սոդիք Ֆատայը (դուբլ)։
Հիշեցնենք, որ «Ալաշկերտի» հավաքը նախատեսված է մինչև փետրվարի 9-ը։