Թեթև քաշային կարգում UFC-ի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը հայտնել է, որ շուտով կարող է այցելել Մանչեսթեր (Մեծ Բրիտանիա), որտեղ հանդես է գալիս 23-ամյա ֆուտբոլիստ Էրլինգ Հոլանդը։ Նորվեգացին ներկայացնում է «Մանչեսթեր Սիթին»:
«Շուտով կհանդիպենք Մանչեսթերում, ընկերս»,- գրել է Նուրմագոմեդովը սոցցանցի իր էջում։
Այս մրցաշրջանում Էրլինգը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 22 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 19 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: