«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսյալը վիրահատվել է։ Այս մասին իր սոցիալական ցանցերում հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆրանսիացի հարձակվողը աճուկի վնասվածք է ստացել։ Նրան ստիպել են վիրահատվել։ Սպասվում է, որ Մարսյալը բաց կթողնի մոտ 10 շաբաթ: Անտոնին խաղադաշտ կվերադառնա այս տարվա ապրիլին։ Այս կերպ նա կարող է օգնել «Մանչեսթեր Յունայթեդին» մրցաշրջանի վերջում։
Հիշեցնենք, որ Մարսյալը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2015 թվականից։