Իսպանացի հայտնի կիսապաշտպան Իսկոն, որը հանդես է գալիս «Բետիսում», խոսել է Մադրիդի «Ռեալում» անցկացրած վերջին մրցաշրջանների մասին։ Կիսապաշտպանը խոստովանել է, որ հոգեբանորեն կոտրված է եղել։
«Այն ժամանակ ես ուղղակի հոգեպես կոտրվեցի, և ես չունեի բավարար ուժ և համբերություն իրավիճակը շրջելու համար: Այս իրավիճակում ես ինձ զոհ էի զգում, բայց իրականում զոհ չէի»,- Իսկոյի խոսքերն է մեջբերում Movistar-ը։
Իսկոն «Ռեալում» հանդես է եկել 2013-ից 2022 թվականներին։