Մյունխենի «Բավարիան» և «Նյուքասլը» դադարեցրել են «կաչաղակների» պաշտպան Կիրան Տրիպյեի տրանսֆերի շուրջ բանակցությունները, հայտնում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ «Նյուքասլը» մտադիր չէ վաճառել Կիրանի տրանսֆերն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Հիշեցնենք, որ «Բավարիան» ավելի վաղ 33-ամյա ֆուտբոլիստի համար անգլիական ակումբին առաջարկել էր 15 միլիոն եվրո, սակայն «Նյուքասլը» մերժել էր այդ առաջարկը։
Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 28 հանդիպման, որոնցում դարձել է ութ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: