«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Բունդեսլիգայի 13-րդ տուրից հետաձգված «Ունիոնի» հետ խաղից առաջ խոսել է թիմի վիճակի մասին։
«Մեզ միշտ հաղթանակ է անհրաժեշտ։ Խաղացողները ևս մեկ հնարավորություն կստանա՞ն, թե՞ փոփոխությունների ժամանակն է: Մենք կնայենք մարզմանը և խաղից առաջ որոշում կկայացնենք»,- Տուխելի խոսքն է մեջբերել Bayern & Germany-ն:
Խաղը կկայանա այսօր՝ հունվարի 24-ին, սկիզբը՝ Երևանի ժամանակով 22։30-ին։
Մյունխենցիները 41 միավորով երկրորդն են Բունդեսլիգայում: