«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան, այժմ ֆուտբոլային փորձագետ Ռիո Ֆերդինանդը նշել է ԱՊԼ-ի պատմության լավագույն ձմեռային տրանսֆերը։
«Վան Դեյկի տրանսֆերը կարելի է անվանել լավագույններից մեկը։ Բայց լավագույն տրանսֆերը Նեմանյա Վիդիչի տեղափոխությունն էր ՄՅՈՒ։
Այն ժամանակ նրա տրանսֆերի համար 7 միլիոն եվրո վճարեցին։ Դա շատ քիչ էր նման ֆուտբոլիստի համար»,- Ֆերդինանդի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը։
Հիշեցնենք, որ Վիդիչը մանկունիանցիների գույները պաշտպանել է 8 տարի։ «Յունայթեդի» հետ նա հինգ անգամ դարձել է Պրեմիեր լիգայի չեմպիոն, հաղթել Չեմպիոնների լիգան։