Ռումինիայի հավաքականի դարպասապահ Հորացիու Մոլդովանը դարձել է Մադրիդի «Ատլետիկոյի» խաղացող, հայտնում է մադրիդյան թիմի պաշտոնական կայքը։
26-ամյա դարպասապահը 3,5 տարվա պայմանագիր է կնքել նոր ակումբի հետ։
Մոլդովացին նախկինում հանդես է եկել «Ռապիդում»: Ռումինական ակումբի կազմում նա անցկացրել է 113 հանդիպում, բաց է թողել 125 գոլ և 42 անգամ անառիկ է պահել դարպասը։
Դարպասապահը նաև 8 հանդիպում է անցկացրել Ռումինիայի հավաքականի կազմում։ Transfermarkt պորտալը նրա արժեքը գնահատում է 2,6 միլիոն եվրո։