Իսպանացի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն, ով այժմ հանդես է գալիս ՊՍԺ-ի կազմում, կարող է վերադառնալ հայրենիք։
Նշվում է, որ Ֆուտբոլիստը մտածում է ակումբային գրանցումը փոխելու մասին։
Ինչպես հայտնում է Todofichajes-ը, Ասենսիոն ցանկանում է տեղափոխվել Լա Լիգայի թոփ-ակումբներից մեկը: Խոսքը կատալոնական «Բարսելոնայի» կամ Մադրիդի «Ատլետիկոյի» մասին է։
28-ամյա կիսապաշտպանը երկար ժամանակ հանդես է եկել Մադրիդի «Ռեալում»։ Մարկոն «արքայական» ակումբի գույները պաշտպանել է 2015-ից 2023 թվականներին։