Հայաստանի հավաքականի և «Լոկոմոտիվի» 24-ամյա պաշտպան Նաիր Թիկնիզյանը դեռ վերջնական համաձայնություն չի տվել «Զենիթ» տեղափոխվելու համար և կարող է մինչև ամառ մնալ «Լոկոմոտիվում», հայտնում է Metaratings-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 24-ամյա ֆուտբոլիստը հետաքրքրված է պետերբուրգյան ակումբ տեղափոխվելով, քանի որ կոնկրետ առաջարկներ չի ստացել Եվրոպայից։
Բայց Թիկնիզյանը կարող է նաև մնալ «Լոկոմոտիվում» մինչև ամառ, երբ Եվրոպայի որևէ ակումբ տեղափոխվելու գործարքն ավելի հեշտ կլինի ձևակերպել:
Նշվում է, որ պաշտպանի՝ «Զենիթ» տեղափոխվելու հավանականությունը դեռ առկա է։
Чемпионат-ի տվյալներով՝ ֆուտբոլիստը «Զենիթում» տարեկան կստանա 1,2 միլիոն եվրո աշխատավարձ։ СЭ-ն հավելել է, որ ֆուտբոլիստի պայմանագիրը պետերբուրգյան ակումբի հետ նախատեսված կլինի 5 տարով։